ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Թվում է` ֆիլմը հենց ձանձրույթի մասին է

Թվում է` ֆիլմը հենց ձանձրույթի մասին է
10.07.2013 | 19:32

Լիտվացի ռեժիսոր Լինաս Միկուտայի «Ձուկիայի եզը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի վավերագրական մրցույթում:

Ֆիլմում կենդանական աշխարհը, բնությունը պատկերող դրվագները, լուսանկարչական չքնաղ պատկերներ են հիշեցնում, մի փոքր էլ ցրում են ձանձրույթը: Թվում է` ֆիլմը հենց ձանձրույթի մասին է:
Չգիտես ես էլ` որն է ավելի վատ` ձանձրալի ֆի՞լմը, թե՞ ձանձրալի կյանքը:
Տպավորիչ է ֆիլմի ավարտը. հուղարկավորությունից հետո գլխավոր հերոսը` Յոնասը, որի մականունը գյուղացիները «Եզ» են դրել` անհավատալի ուժ պատճառով, մոր աղոթքն է ասում: Մայրը շարունակ խնդրում էր Տիրոջը` իրեն ներել մեղքերի համար, որդուն էլ հետ պահել սխալ ճանապարհից:
Քաղաքային աղմուկից և, այսպես կոչված, «ժամանակակից մշակույթից» հեռու աշխարհի սիրահարները «Ձուկիայի եզը» կարող են դիտել տիկնիկային թատրոնում` հուլիսի 12-ին, ժամը 12:00 և 18:00-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.